News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Սենատը քվեարկել է արտասահմանցիներին հետևելու ծրագիրը վերականգնելու օգտին այն բանից հետո, երբ տարաձայնությունները, թե արդյոք պետք է սահմանափակել ծրագրի օգտագործումը ՀԴԲ-ի համար՝ ամերիկացիների տվյալների որոնման հարցում, գրեթե հանգեցրին օրենքի գործողության դադարեցմանը, հաղորդում է AP-ն:

Օրինագիծը, որը հաստատվել է Սենատում ձայների 60՝ կողմ, 34՝ դեմ հարաբերակցությամբ, երկու տարով երկարաձգելու է ծրագիրը, որը հայտնի է որպես Արտաքին հետախուզության հսկողության մասին օրենքի 702-րդ բաժին: Այժմ այն ​​կուղարկվի երկրի նախագահ Ջո Բայդենին։ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, որ Բայդենը «արագ կստորագրի օրինագիծը»:

Ավելի վաղ այս օրինագիծը հավանության էր արժանացել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից։

Ամերիկացի պաշտոնյաներն ասում են, որ հսկողության այս գործիքը, որն առաջին անգամ թույլատրվել է 2008 թվականին և դրանից հետո մի քանի անգամ երկարաձգվել է, վճռորոշ նշանակություն ունի ահաբեկչական, կիբեր հարձակումնեը և օտարերկրյա լրտեսությունը կասեցնելու, ինչպես նաև հետախուզական տվյալներ ստանալու համար, որոնց վրա ԱՄՆ-ն ապավինում էր կոնկրետ գործողությունների անցակացման ժամանակ, ինչպիսին էր 2022 թ. Ալ-Քաիդայի առաջնորդ Այման ալ Զավահրիի սպանությունը։

Ծրագիրը թույլ է տալիս ԱՄՆ կառավարությանը երկրից դուրս գտնվող օտարերկրացիների մասին, առանց նրանց գիտության, տվյալներ հավաքել արտաքին հետախուզության համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ