News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Նա առաջարկեց բացել ճանապարհը և հավաքվել դպրոցի դահլիճում` զրուցելու։ Նա նշեց, որ բնակիչները ցանկացել են իր հետ հանդիպել՝ եկել է։

Ղալումյանը պահանջեց լրագրողներից չլուսաբանել հանդիպում՝ հավելելով, որ քանի դեռ տեսախցիկը չեն անջատել, ոչինչ չի խոսելու գյուղացիների հետ։ Բնակիչների մի մասը պնդեց, որ հանդիպումը տեղի ունենա հենց բողոքի վայրում՝ բացօթյա։ Այդուհանդերձ, բնակիչների մի մասը մարզպետի հետ գնաց փակ հանդիպման, մյուս մասը հրաժարվեց հեռանալ։ հանդիպումը տեղի է ունենում դպրոցի շենքում:

Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել ճանապարհը:

Նշենք, որ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը երեկ գիշերը սահմանամերձ գյուղերի բնակիչներին կոչ էր արել դադարեցնել ակցիան Հայաստան-Վրաստան միջպետական  ճանապարհին՝ վստահեցնելով, որ ամեն ինչ լավ է լինելու։

Նշենք, որ Տավուշում գիշերն իրավիճակը լարված է եղել, հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։

Մարդիկ են հավաքվել Բաղանիսից, Ոսկեպարից, Կիրանցից, Բարեկամավանից, Կոթիից, Դիլիջանից, Իջևանից և Տավուշի այլ բնակավայրերից։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երեկ տեղի է ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: Մեր արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ այսօրվա հանդիպման արդյունքում նախնական համաձայնություն է ձեռք բերվել սահմանագծի Բաղանիս - Բաղանիս Այրում, Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա, Կիրանց - Խեյրումլի և Բերքաբեր - Կըզըլ Հաջիլի հատվածները համապատասխանեցնել Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ