News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը


Երեկվա արձանագրության մեջ նշված է, որ սահմանազատման հանձնաժողովները կընդունեն համատեղ աշխատանքի կանոնակարգը: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված արձանագրությանը:

«Այդ կանոնակարգերը կանցնեն ներպետական համաձայնեցման ընթացակարգեր: Նախնական մեր հետազոտությունը ցույց է տվել, որ մենք ոնց որ, դա պետք է ԱԺ-ում վավերացնենք, որից հետո պետք է համաձայնեցնենք այն հատվածները, որտեղ իրականացվում է սահմանազատման գործընթաց եւ հերթով սահմանազատելով գնանք առաջ: Երեկ ձեռք բերված պայմանավորվածությունը նշանակում է նախնական քաղաքական արձանագրում Հայաստանի 29 743 քկմ տարածքի»,-ասաց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ