News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Տարածքների փոխանակման հարցը շատ լուրջ հանրաքվեի անհրաժեշտություն ունեցող հարց է: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված արձանագրությանը:

«Ես երբ գնացել եմ Ոսկեպար, ասել եմ՝ հարգելի ոսկեպարցիները, հիմա մենք գնում ենք սահմանազատման եւ ՀՀ շահերից է նաեւ բխում, որ մենք ոչ թե գնանք նոր սահման ստեղծենք, այլ վերարտադրենք ԽՍՀՄ-ի ժամանակ եղած սահմանները:

 
Իրենք որոշ հարցեր են բարձրացրել եւ այդ հարցերի մեծ մասը այս փուլում հասցեագրված է: Ես նաեւ ոսկեպարցիներին ասացի՝ կարո՞ղ ա սկսենք Ոսկեպարի համար նոր ճանապարհի կառուցման աշխատանքները: Ասացին՝ չէ, պետք չի դա անել: Ես ասացի՝ չուզեք, չենք անի, բայց խնդրում եմ՝ հաշվի առեք, որ առնվազն ինչի՞ մենք այդ ճանապարհը չկառուցենք այն տարածքով, որ վստահ ենք, որ մեր ինքնիշխան տարածքով է կառուցվում»,-ասաց նա:

Նշենք, որ Տավուշում գիշերն իրավիճակը լարված է եղել, հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։

Մարդիկ են հավաքվել Բաղանիսից, Ոսկեպարից, Կիրանցից, Բարեկամավանից, Կոթիից, Դիլիջանից, Իջևանից և Տավուշի այլ բնակավայրերից։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երեկ տեղի է ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: 

Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: Մեր արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ այսօրվա հանդիպման արդյունքում նախնական համաձայնություն է ձեռք բերվել սահմանագծի Բաղանիս - Բաղանիս Այրում, Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա, Կիրանց - Խեյրումլի և Բերքաբեր - Կըզըլ Հաջիլի հատվածները համապատասխանեցնել Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ