News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Իրանական դատարանը պարտավորեցրել է ԱՄՆ կառավարությանը վճարել ավելի քան 1,9 միլիարդ դոլար, համաձայն այն հայցի, որը ներկայացրել են ավելի քան մեկ տասնյակ քաղբանտարկյալներ, որոնք պահվում էին տապալված Փահլավիի ռեժիմի ժամանակներում, հայտնում է IRNA-ն:

Թեհրանի հասարակական-իրավական դատարանի 55-րդ բաժանմունքը, որը զբաղվում է միջազգային գործերով, շաբաթ օրը կայացրել է իր որոշումը 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից առաջ կալանավորված 15 քաղբանտարկյալների կողմից ներկայացված հայցի վերաբերյալ:

Դատարանը պարտավորեցրել է ԱՄՆ կառավարությանը հայցվորներին վճարել 1,91,840,000 ԱՄՆ դոլար՝ որպես նյութական, բարոյական և տուգանքի վնաս՝ շահի ռեժիմին աջակցելու և տխրահռչակ  SAVAK հետախուզական և անվտանգության գործակալության ստեղծմանն ու ընդլայնմանը նպաստելու համար:

Համաձայն համապատասխան փաստաթղթերի, ԱՄՆ կառավարությունը «առաջարկել է Մոհամմադ Ռեզա շահի վարչակարգին ստեղծել SAVAKը՝ չնայած Իրանի ժողովրդի դեմ ռեժիմի հանցագործությունների մասին քաջատեղյակ լինելուն»։

Միացյալ Նահանգները մեղադրվել է այդ հանցագործություններին աջակցելու և մարդասիրական սկզբունքները խախտելու մեջ. ԱՄՆ-ն վերապատրաստում էր SAVAK-ի անդամներին և օգնում գործակալությանը, մասնավորապես, իրանցիներին ձերբակալելու գործում։

Բոլոր հայցվորները եղել են այլախոհներ և ազատության համար պայքարի մարտիկներ, որոնք SAVAK-ի կողմից կալանքի տակ գտնվելու երկար տարիների ընթացքում խոշտանգումների են ենթարկվել, ինչի հետևանքով  ֆիզիկական, հոգեկան և սոցիալական լուրջ վնասվածքներ են ստացել, գրում է լրատվամիջոցը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ