News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածության իրականացումը մի աստիճանով բարձրացնելու է Հայաստանի ինքնիշխանությունը, սակայն կան ուժեր, որոնք չեն ուզում, որ Հայաստանի ինքնիշխանությունը զարգանա: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված արձանագրությանը:

Ըստ Փաշինյանի՝ այդ պայմանավորվածության իրականացումը Հայաստանի ինքնիշխանությունը մի աստիճանով բարձրացնելու է բոլոր առումներով. Հայաստանի միջազգային հեղինակության, տարածաշրջանային հեղինակության բարձրացման առումով, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում ևս շատ բան է փոխվելու:

«Ակնհայտորեն կան ուժեր, որոնք չեն ուզում, որ Հայաստանի ինքնիշխանությունը զարգանա: Նրանք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ, և ամեն ինչ անելու են, որ Հայաստանը իր ինքնիշխան որոշումն իրագործելու հնարավորություն չունենա՝ այդ թվում խաղալով մարդկանց հույզերի հետ և այլն»,–ասաց վարչապետը՝ հավելելով, որ այդ առումով հանգիստ է, որովհետև խոսել է և՛ Ոսկեպար, և՛ Կիրանց բնակավայրերի բնակիչների  հետ:

Նշենք, որ Տավուշում գիշերն իրավիճակը լարված է եղել, հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։

Մարդիկ են հավաքվել Բաղանիսից, Ոսկեպարից, Կիրանցից, Բարեկամավանից, Կոթիից, Դիլիջանից, Իջևանից և Տավուշի այլ բնակավայրերից։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երեկ տեղի է ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: Մեր արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ այսօրվա հանդիպման արդյունքում նախնական համաձայնություն է ձեռք բերվել սահմանագծի Բաղանիս - Բաղանիս Այրում, Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա, Կիրանց - Խեյրումլի և Բերքաբեր - Կըզըլ Հաջիլի հատվածները համապատասխանեցնել Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին:

Տպել
Ամենաշատ