News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումների շրջանակում ՀՀ ՊՆ N զորամաս են այցելել Երևանի պետական համալսարանի մի խումբ դասախոսներ։

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հյուրերը հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել պատերազմում զոհված զինծառայողներին նվիրված հուշաքարերի մոտ։

Հրամանատարական կազմը դասախոսներին է ներկայացրել ուսումնական զորամասի ընձեռած լայն հնարավորությունները, զինվորների առօրյան և կրթական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները։

Հյուրերը շրջել են զորամասում, ճաշել զինանձնակազմի հետ, ծանոթացել զինված ուժերում ընթացող բարեփոխումներին, պատասխանել զինծառայողներին հետաքրքրող հարցերին։

ԵՊՀ դասախոսները զինվորներին մաղթել են բարի ծառայություն, շնորհակալություն հայտնել նվիրումի ու բարեխիղճ ծառայության համար:

Տպել
Ամենաշատ