News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը


Նույնիսկ եթե Կիրանցի հատվածում խնդրահարույց մեկ կմ ճանապարհը չտեղափոխենք, այսօր Կիրանցը ունի ճանապարհ Աճարկուտ գյուղով. Մենք հիմա սկսում ենք այդ ճանապարհի նորոգումը: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված արձանագրությանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք սահմանազատման արդյունքում որեւէ գյուղ կզրկվի ճանապարհից:

«Ոսկեպարի հետ կապված սկզբունքորեն չէինք կարող ասել, որ ամբողջական տարբերակում էլ կզրկվի, որովհետեւ Ոսկեպար-Բաղանիս-Նոյեմբերյան ճանապարհը կա: Բայց խոսքը կարող էր լինել Ոսկեպար-Կիրանց ճանապարհի մասին: Այս փուլում սահմանազատման այդ հատվածը չի իրականացվում, հետեւաբար, այդ խնդիրը չկա»,-ասաց նա:

Փաշինյանը նկատեց, որ իրենց խնդիրը չի, որ Ոսկեպարով ճանապարհի հարցը լուծելը չի. «Մեր խնդիրն է, որ Ոսկեպարով միջպետական ճանապարհ անցնի, մենք դա ենք պայմանավորվել»:

Հարցին՝ արդյոք այդ միջպետական ճանապարհն անվտանգ կլինի, վարչապետը պատասխանեց. «Ժամանակակից աշխարհը, ընդհանրապես, վտանգավոր տեղ է: Մենք խոսում ենք ռիսկերի նվազեցման եւ մեր ինքնիշխանության եւ անկախության զարգացման մասին: Այս որոշման իրականացումը մեր ինքնիշխանությունը մի աստիճանով բարձրացնելու է բոլոր առումներով. Հայաստանի միջազգային հեղինակությունը, Հայաստանի տարածաշրջանային հեղինակությունը, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում շատ բան է փոխվելու»:

Տպել
Ամենաշատ