News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը

Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել ու տարածքներն անտրտունջ հանձնել է՝ ու ոչ մի բան. նա դեռ իր տեղում է: Այս մասին իր էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:

«200 ք/կմ-ից ավելի սուվերն տարածք միտումնավոր, ուրախ-ուրախ հանձնել է թուրքական օկուպացիայի, և ոչինչ. նա դեռ իր տեղում է…

Գորիս-Կապան 21 կմ ճանապարհը՝ հարակից տարածքներով, հանձնել է թշնամուն, ու բան չի փոխվել. նա դեռ իր տեղում է…

5000-ից ավելի մարդ է զոհել պլանավորված պատերազմում, որպեսզի իրեն չասեն հող հանձնող դավաճան, ու միևնույն է՝ բան չի փոխվել. նա դեռ կառչած է իր աթոռին…

Շուրջ 6 միլիարդ ԱՄն դոլար ընդհանուր արժողությամբ զենք և զինամթերք թողել է թշնամուն ու կարծես ոչինչ տեղի չի ունեցել. նա գոհ ու երջանիկ սոսնձված է իր ոստիկանապետության աթոռին…

Ում ուզել՝ զրպարտել է, ում ուզել՝ կալանավորել է, ումից ուզել՝ հաշվեհարդար է տեսել, էլ չեմ ասում՝ մեքենայի տակ գցելու կամ դատարանի դահլիճում սպանելու մասին, բայց միևնույն է՝ նա դեռ իր տեղում է…

Եվ այլն, եվ այլն, և այլն…

2018թ-ից Հայաստանին իշխող թուրքական աղետն ամբողջովին թվարկել ու նկարագրել հնարավոր չէ:

Հետևաբար՝ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի: Դավաճանության ու հերթական կապիտուլյացիայի այս արդարացումները նրա համար են, որ ավելի հեշտությամբ հաջորդ 4 տարածքները հանձնի, և այդպես շարունակ…

Չեմ բացառում, որ շուտով կլսենք Մատենադարանից արժեքավոր նյութերի անհետացման մասին:

Համոզված եմ, որ վերակառուցման կամ այլ անվան տակ՝ քայքայման են տանելու Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:

Իսկ Ծիծեռնակաբերդը կարող են մի գեղեցիկ բացատրությամբ քանդել ու թողել այդպես:

Նույնը նաև սպառնում է Եռաբլուր պանթեոնին, պատմա-մշակութային արժեքներին, ՀՀ Զինված Ուժերին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, հանրակրթական դպրոցներին և այլն:

Այնպես, ինչպես ակադեմիական կեղծ քաղաքի անվան տակ (որը գռազ կգամ ցանկացածի հետ, որ չի կառուցվելու, որովհետև՝ միակ նպատակը գործող ԲՈՒՀ-երի շենքերը յուրացնելն է) ավիրվում է Երևանի գիտա-կրթական պատմությունն ու ավանդույթը:

Երևանն էլ կդարձնեն թուրքական մեծ չայխանա ու անվերահսկելի «проходной двор»՝ տարբեր ազգերի համար:

Այս ամենը հնարավոր է դարձել, դառնում և դառնալու այնքան ժամանակ, քանի դեռ մեր հասարակության յուրաքանչյուր անդամ չի գիտակցել մեղքի իր բաժինը, և դուրս չի եկել փողոց՝ այն սրբագրելու համար»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ