News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի քաղաքացի է ձերբակալվել  Հյուսիսային Օսիայի Վերին Լարս անցակետում՝ սահմանը հատելու փորձի ժամանակ,  նրա դեմ քրեական գործ է հարուցվել լրտեսության փաստով, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչության մամուլի ծառայությանը։  

«Օպերատիվ որոնողական աշխատանքների ընթացքում պարզվել է, որ Ուկրաինայի 36-ամյա քաղաքացին հավաքել և ինտերնետ մեսենջերի միջոցով Ուկրաինայի հատուկ ծառայություններին է փոխանցել հատուկ ռազմական գործողության գոտում Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի անձնակազմի և ռազմական տեխնիկայի տեղաբաշխման մասին տեղեկատվությունը»,- ասվում է հաղորդման մեջ։

Նշվում է, որ ձերբակալվածի դեմ քրեական գործ է հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի 276-րդ «Լրտեսություն» հոդվածով, որը նախատեսում է մինչև 20 տարվա ազատազրկում։

«Նախաքննության միջնորդությամբ այս անձի նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել կալանավորումը»,- հավելել են գերատեսչությունից։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ