News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը

Իրաքի բանակի անվտանգության տեղեկատվական ստորաբաժանումը շաբաթ օրը հաղորդել է, որ Բաբիլ նահանգի հյուսիսում գտնվող Կալսու ճամբարում պայթյունի և հրդեհի հետևանքով զոհվել է «Ժողովրդական մոբիլիզացիայի ուժերի» (PMF) մեկ անդամ, ևս ութ մարդ վիրավորվել է, այդ թվում՝ իրաքյան բանակի մեկ զինվոր, տեղեկացնում է  Iraqi News գործակալությունը։

Լրատվամիջոցի ստացած հայտարարության մեջ ասվում է, որ ժամը 01:00-ի սահմաններում պայթյուն և հրդեհ է տեղի ունեցել Բաբիլի նահանգից հյուսիս գտնվող Կալսու ճամբարում՝ միջազգային գծի վրա, որտեղ տեղակայված են բանակի, ոստիկանության և բնակչության մոբիլիզացիայի վարչության  շտաբ-կայանները, ինչի հետևանքով. սպանվել է PMF-ի մեկ անդամ և վիրավորվել ևս 8 մարդ, այդ թվում՝ իրաքյան բանակի մեկ զինծառայող։

«Բաբիլում  քաղաքացիական պաշտպանության հերոսները և օժանդակ վարչությունները ահռելի ջանքեր, արագ գործողություններ են գործադրել՝ կանխելով կրակի հետագա տարածումը և կարողացել են ռեկորդային ժամանակում այն ​​վերահսկողության տակ առնել», - ասվում է հայտարարության մեջ:

Արևմտյան լրատվամիջոցները պնդում են, որ «Ժողովրդական մոբիլիզացիայի ուժերը» շիա շարժում է և սերտորեն կապված է Իրանի հետ:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ