News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը

Քաղաքացիները փակել են Երևան Թբիլիսի միջպետական ճանապարհը, պահանջում են չեղարկել միակողմանի զիջումների գործընթացը: Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Մհեր Սահակյանի հետ Տավուշում ենք: Երեկվանից այստեղ է նաև մեր գործընկեր Գառնիկ Դանիելյանը: Քաղաքացիները փակել են Երևան Թբիլիսի միջպետական ճանապարհը, պահանջում են չեղարկել միակողմանի զիջումների գործընթացը:

Ճանապարհն անանցանելի է, ճանապարհի երկայնքով բազմաթիվ բեռնատար և մարդատար մեքենաների կուտակում է»,- գրել է նա:

Նշենք, որ Տավուշում գիշերն իրավիճակը լարված է եղել, հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։

Մարդիկ են հավաքվել Բաղանիսից, Ոսկեպարից, Կիրանցից, Բարեկամավանից, Կոթիից, Դիլիջանից, Իջևանից և Տավուշի այլ բնակավայրերից։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երեկ տեղի է ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: Մեր արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ այսօրվա հանդիպման արդյունքում նախնական համաձայնություն է ձեռք բերվել սահմանագծի Բաղանիս - Բաղանիս Այրում, Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա, Կիրանց - Խեյրումլի և Բերքաբեր - Կըզըլ Հաջիլի հատվածները համապատասխանեցնել Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին:

Տպել
Ամենաշատ