News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Տավուշի մարզի Կիրանց գյուղում, որտեղ բնակիչները առավոտից փակել են ճանապարհը, ինչ-որ պահի իրավիճակը թեժացավ, վիճաբանության մեջ մտան ՆԳ նախարար Վահե Ղազարյանը եւ պահեստազորի գնդապետ Միհրան Մասխուդյանի միջեւ:

«Ես Ոսկեպարի համար էլ եմ պայքարելու, Հայաստանի ցանկացած հողի համար էլ»,-ասաց Մախսուդյանը եւ դիմելով նախարարին ասաց. «Մատով ինձ հետ չխոսաս: Մենք անցած ճանապարհ ունենք»:

Մեկ այլ տղամարդ էլ ասաց. «Եթե հողերը տվիք, վաղը մի բան եղավ, պատասխա՞ն ես տալու: Ես ոսկեպարցի եմ, ես իրավունք ունեմ խոսելու»:

Ինչ-որ պահի վեճը թեժացավ, ներկաներից շատերը միջամտեցին եւ թույլ չտվեցին, որ այն ծավալվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ