News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև էլեկտրացանցին միանալու նախագիծը վերջնական փուլում է և կիրականացվի մոտ ապագայում, հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարարության միջազգային գրասենյակի ղեկավար Մոջթաբա Աքբարին, գրում է Mehr-ը։

Էլեկտրաէներգիայի այս նախագծի իրականացումը հնարավորություն կտա էլեկտրաէներգիա ներկրել այն ժամանակ, երբ երկիրը դրա կարիքն ունի, և ավելցուկային էլեկտրաէներգիա արտահանել այդ երկրներ, ասաց նա։

Աքբարին նաև մատնանշել է վերականգնվող աղբյուրներից արտադրվող էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունը երեք հարևան երկրներ՝ Թուրքիա, Աֆղանստան և Պակիստան և նշել, որ Թուրքիայի էներգետիկայի նախարարն անցյալ ամիս այցելել է Իրան և իրանցի գործընկերոջը խնդրել համագործակցություն հաստատել վերականգնվող էներգիայի ոլորտում, ինչպես նաև էլեկտրաէներգիայի փոխանակում։

Նրա նշել է, որ Իրանի և Թուրքիայի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման վերաբերյալ փորձագիտական ​​մակարդակով բանակցություններ են սկսվել՝ հավելելով, որ այս հարցի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կհայտարարվի առաջիկա երկու ամսվա ընթացքում, հաղորդում է IRNA-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ