News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Ոստիկանները Կիրանց գյուղում, որտեղ առավոտից փակ է ճանապարհը, փորձեցին ուժով բացել ճանապարհը: նախ, նրանք վիճաբանության մեջ մտան քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի հետ, ապա նաեւ սկսեցին հրելով դուրս բերել մեքենաներից մեկը, որի վարորդը ղեկին չէր:

«Տռոսը գցեք, քաշեք դուրս ճանապարհից»,-ասաց ոստիկաններից մեկը:

ԱԺ «Հայաստան» խմբակցությունից Գառնիկ Դանիելյանը խնդրեց չվնասել ավտոմեքենան՝ հավելելով, որ վարորդը շուտով կգա:

Մեկ այլ ոստիկան հայտարարեց, որ հավաքների մասին օրենքով ողջամիտ ժամկետ է տրվել, որ ճանապարհն ազատեն եւ այդ ժամկետը լրացել է:

Մինչ ոստիկանների ժամանելը բողոքի ակցիայի մասնակիցներին մոտեցած մի քանի քաղաքացիներ ասացին, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ երկուշաբթի հանդիպել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակը։ Ակցիայի մասնակիցների մեծ մասը տեղյակ չէր նշվածից։

Այժմ ճանապարհը բացելու փորձերը շարունակվում են։

Ի վերջո ճանապարհը բացվեց, քանի որ բնակիչների մեծ մասն արդեն հեռացել էր:

Նշենք, որ Բաղանիսի և Կիրանցի հատվածում առավոտից փակ էր միջպետական ճանապարհը:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երեկ տեղի է ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: Մեր արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ այսօրվա հանդիպման արդյունքում նախնական համաձայնություն է ձեռք բերվել սահմանագծի Բաղանիս - Բաղանիս Այրում, Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա, Կիրանց - Խեյրումլի և Բերքաբեր - Կըզըլ Հաջիլի հատվածները համապատասխանեցնել Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ