News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Ապրիլի 20-ին, ժամը 13:32-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անի համայնքի «Աղին» կայարանի մոտակայքում այրվում է էլեկտրական ենթակայան։

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Պարզվել է, որ այրվում է «Աղին» կայարանի մոտակա քարշային ենթակայանի տրանսֆորմատորից թափված յուղը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:15-ին, մարվել՝ 15:12-ին: Այրվել են էլեկտրական ենթակայանի հավաքական շինաները, տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 1 քմ, 1 պատուհան և դրսում գտնվող տրանսֆորմատորից թափված յուղը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ