News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը

Ապրիլի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Արագածոտնի թեմի Ուշի համայնքի Սուրբ Սարգիս վանական համալիր:

Մայր աթռոի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ վանական համալիրի ամբողջական վերականգնման աշխատանքներն իրականացվում են Վարդանյան և Մկրտչյան ընտանիքների հովանավորությամբ և աջակցությամբ։ Նախագծի հեղինակներն են վերականգնող ճարտարապետներ Սամվել Այվազյանը և Ամիրան Բադիշյանը։ Առաջին փուլում կվերականգնվի վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցին։

Նորին Սրբությունն իր այցի ընթացքում ծանոթացել է իրականացվող աշխատանքներին:

Հայոց Հայրապետը նաև իր օրհնությունն է բաշխել նախագծի բարերարներին, ճարտարապետներին և շինարարներին՝ մաղթելով, որ աշխատանքները բարեհաջող ավարտին հասնեն, և նվիրական այս ուխտավայրն իր հրաշագործ զորությամբ  ամրացնի հույսն ու  հավատքը մեր ժողովրդի և պահապան ու օգնական լինի՝ հաղթահարելու ներկա ծանր փորձությունները։

Վեհափառ Հայրապետին ուղեկցել են  Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Սուրբ Էջմիածնի  միաբաններ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ