News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը


Մեզ ասել են, որ կփոխհատուցենք, բայց մենք մեր տունը չենք ծախում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Կիրանց գյուղի բնակչուհին, որի տունը, սահմանազատման արդյունքում հնարավոր է հայտնվի Ադրբեջանի սահմանում:

«Մարզպետն ասաց, որ եթե կլինի այնպես, որ տունը կհայտնվի Ադրբեջանի սահմանում, մենք փոխհատուցում կտանք, դուք նոր տուն կկառուցեք: Բայց տունը կառուցած ա, մենք ոչ տուն ունենք տալու, ոչ էլ հող: Ես 41 տարի այս գյուղում հարս եմ, 1991 թվի կռիվներից էստեղ ենք եղել, մենք էն ժամանակ էլ հող չենք տվել, հիմա էլ հող չունենք տալու: Բոլորս կանգնած ենք, բոլորս պայքարում ենք: Մի մետր հող թուրքը էստեղից չի տանելու»,-ասաց Կիրանցի բնակիչ մեկ այլ կին:

Տպել
Ամենաշատ