News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Երկու տղամարդ է սպանվել, ևս վեցը վիրավորվել են Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքի քաղաքային այգում  շաբաթ երեկոյան կայացած չարտոնված հանրային երեկույթում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Ոստիկանության պետ Քերոլին Դևիսը դեպքի վայրում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է  հրաձգության մասին հարցերին:

Ըստ նրա, երկու տղամարդ զոհվել է տեղում, իսկ մեկը գտնվում է ծանր վիճակում։

Հրաձգությունը տեղի է ունեցել Orange Mound Park-ում կայացած չարտոնված երեկույթի ժամանակ, որին, ըստ Դևիսի, մասնակցել է 200-ից 300 մարդ:

Միջադեպի առնչությամբ ձերբակալությունների մասին տեղեկություններ դեռ չկան։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ