News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը վերջին պահին չեղարկել է իր շաբաթօրյա հանրահավաքը Հյուսիսային Կարոլինայում՝ պատճառաբանելով փոթորկոտ եղանակը, հայտնում է NBC News-ը։

Թրամփը հեռախոսով տեղեկացրել է հանրահավաքում արդեն հավաքված կողմնակիցներին, որ միջոցառումը չեղարկվում է, քանի որ ամպրոպի ու անձրևի պատճառով ստիպված կլինեն ընդհատել բացօթյա հանրահավաքը։

Սա Թրամփի առաջին հանրահավաքն էր լինելու Մանհեթենում նրա դատավարության մեկնարկից հետո:

«Այն, ինչ անելու ենք, դա բաց թողածը մեկ այլ ժամանակ լրացնելն է, և մենք դա կանենք հնարավորինս արագ»,- ասել է Թրամփը:- Շատ տխուր եմ։ Հիմա ես Հյուսիսային Կարոլինայում եմ»:

«Մենք ցանկանում ենք, որ բոլորն անվտանգ լինեն: Դա ամենակարևորն է: Մենք ցանկանում ենք, որ այնտեղ բոլորը 100%-ով ապահով լինեն»,- հավելել է նա։

Միջոցառումը պետք է անցկացվեր բացօթյա՝ Ուիլմինգթոնի օդանավակայանի մոտ։ Թեև միջոցառման չեղարկման պահին հորդառատ անձրևները դեռ չէին սկսվել, սակայն կայծակի հարվածները գնալով ավելի նկատելի էին դառնում, ինչը մեծացնում էր անվտանգության մտահոգությունները:

Հանրահավաքը պետք է լիներ Թրամփի նախընտրական երկրորդ միջոցառումը Հյուսիսային Կարոլինայի առանցքային նահանգում, որը կարևոր է և՛ Թրամփի, և՛ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի հաղթանակի համար:

Շաբաթվա մեծ մասը Թրամփն անցկացրել է դատարանում՝ իր քրեական գործով  երդվյալ ատենակալներ ընտրելու համար, որտեղ նրան փաստաթղթերի կեղծման 34 կետ ունեցող մեղադրանք է առաջադրվել:

Դատավարության ներածական հայտարարությունները սկսվելու են երկուշաբթի, իսկ դատավարությունը, ինչպես սպասվում է, կտևի վեցից ութ շաբաթ:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ