News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Հնդկաստանը, որտեղ աշխարհի ամենախոշոր ընտրություններն են անցկացվում, երկուշաբթի օրը վերաքվեարկություն կանցկացնի հյուսիսարևելյան Մանիպուր նահանգի 11 ընտրատեղամասում՝ նահանգում բռնության և քվեարկության մեքենաների վնասման մասին հաղորդումներից հետո, հայտնում է Reuters-ը:

Ընտրական մարմինները անվավեր են ճանաչել քվեարկության արդյունքները 11 ընտրատեղամասում և նոր քվեարկություն նշանակել, ասվում է Մանիպուրի ընտրական տնօրենի հայտարարության մեջ։

Ուրբաթ օրը աշխարհի ամենախիտ բնակեցված երկրում գրեթե մեկ միլիարդ մարդ սկսել է քվեարկել մինչև հունիսի 1-ը շարունակվող ընտրություններում: Ակնկալվում է, որ հաղթանակ կտանի ներկայիս վարչապետ Նարենդրա Մոդին:

Հնդկաստանի գլխավոր ընդդիմադիր «Կոնգրես» կուսակցությունը պահանջել է կրկնակի ընտրություններ անցկացնել Մանիպուրի 47 ընտրատեղամասում՝ պնդելով, որ խցիկները առևանգվել են, իսկ ընտրությունները կեղծվել են:

Ուրբաթ օրը նահանգում բռնության կիրառմամբ  միջադեպեր են տեղի ունեցել, ներառյալ բախումներ զինված խմբավորումների միջև և ընտրատեղամասերը գրավելու փորձեր: Ընտրողները մեծ թիվ են ունեցել՝ չնայած բախումների սպառնալիքին։

Մայիսից Մանիպուրում էթնիկ բախումներ են տեղի ունենում բնակչության մեծամասնությունը կազմող  մեյտեի և կուկի ցեղախմբերի միջև: Նահանգը նախկինի պես բաժանված է մեյտեի կողմից վերահսկվող հովտի և կուկիի գերիշխանության տակ գտնվող բլուրների միջև, որոնք իրարից սահմանազատված են դաշնային ռազմականացված կազմավորումների կողմից վերահսկվող ոչ մեկին չպատկանող տարածքով:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ