News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանյան զորքերը ծանր զրահատեխնիկա են ներգրավում Բախմուտի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի դիրքերի վրա գրոհելու համար։ Այստեղ ռուսաստանցիները սողացող հարձակում են  կիրառում, իսկ ճակատի այս հատվածում իրավիճակը նման է «ճոճանակի»»,- հայտնել է Ռոման Դաշկևիչի անվան 26-րդ հրետանային բրիգադի մամուլի ծառայության սպա Օլեգ Կալաշնիկովը, գրում է РБК-Украина-ն՝ հեռուստամարաթոնի հեռարձակմանը հղումով։

«Եղանակը նպաստավոր է ռուսաստանյան զորքերի ակտիվ գրոհներ իրականացման համար։ Ավելին, այն  նպաստավոր է ​​զրահատեխնիկա օգտագործելու համար։ Շատ հաճախ մենք տեսնում ենք, որ նրանք օգտագործում են ինչպես զրահապատ հետևակի մարտական ​​մեքենաներ, այնպես էլ ծանր տանկեր։ Թեև նրանք իրականացնում են հետևակի գրոհային գործողություններ նաև առանց զրահատեխնիկայի աջակցության։ Նրանք ունեն նաև հրետանի և կառավարվող օդային ռումբեր, դրանք անընդհատ նետվում են մեր ամբողջ պաշտպանական գծի վրա,  ոչ միայն բնակավայրերի վրա, ինչպես նախկինում էր»,- նշել է նա։

Մեկնաբանելով ռուսաստանյան զորքերի առաջխաղացումը՝ նա իրավիճակը «բավականին բարդ» է անվանել։

«Իսկապես, նրանք փորձում են առաջանալ և որոշակի հաջողություններ ունեն։ Բայց չի կարելի ասել, որ այդ հաջողություններն արմատական են։ Սա նրանց, այսպես կոչված, սողացող հարձակումն է։ Բացի այդ, ժամանակ առ ժամանակ մենք իրականացնում ենք նաև մեր սեփական հակահարձակողական գործողությունները, այսինքն՝ մարտավարական մակարդակում գրավում ենք նրանց կրակային դիրքերը և դուրս մղում սահմաններից։ Այսինքն՝ ամեն ինչ բավականին անկայուն է և ճոճանակ է հիշեցնում»,- հավելել է Կալաշնիկովը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ