News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը


24-ամյա Վարդենիկ Սարգսյանը 2023 թվականի ամռանն է Արցախից բռնի տեղահանվել` Ճարտարից Երևան եկել: Երևանում վերաբացել է արծաթյա զարդերի իր բիզնեսը, որը 44-օրյա պատերազմից հետո էր հիմնել, որպեսզի աշխարհին ցույց տա, որ արցախցին ապրում և արարում է իր հայրենիքում:

Զարդերի առաջին նմուշների անմոռուկները Հադրութի շրջանի Դիզափայտ լեռան լանջերից էին բերված։ Վարդենիկին դրանք նվիրել էին 44-օրյա պատերազմից հետո, երբ Հադրութն արդեն ադրբեջանցիների վերահսկողության տակ էր։

Սկզբնական շրջանում միայն Արցախի ծաղիկներով էր զարդեր պատրաստում, ժամանակի ընթացքում սկսեց նաև Արցախի խորհրդանիշներն ու պատմամշակութային կոթողներն անմահացնել արծաթով, որպեսզի դրանք կրողներին հիշեցնի Արցախի պատմության ու մշակույթի մասին:

Հայրենիքից բերած ծաղիկները, սակայն, արդեն ավարտվում են, և Վարդենիկը փորձում է իր մեջ ուժ գտնել ուՀայաստանի դաշտերից հավաքած ծաղիկներով զարդեր պատրաստել:

Տպել
Ամենաշատ