News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Իրանի ոստիկանությունը մայրաքաղաք Թեհրանում 2 կգ կոկաինով և զինամթերքով թմրավաճառի է ձերբակալել, հայտնում է Mehr-ը։

Ըստ տեղեկությունների, հանցագործը հայտնի է եղել Թեհրանում:

Նշվում է, որ նա զբաղվել է քաղաքում կոկաինի տարածմամբ, որը նա ստանում էր երկրի արևմտյան շրջանից։

Ոստիկանները նրանից առգրավել են մոտ 2 կգ կոկաին, երկու ատրճանակ, ինչպես նաև 12 փամփուշտ։

Մեղադրյալը տրամադրվել է դատական ​​մարմիններին՝ հետագա գործողությունների ընդունման համար։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ