News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Շվեյցարիայի նախագահ Վիոլա Ամհերդը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, գրում է Blick-ը։

Ինչպես նշում է լրատվամիջոցը, երկրի պաշտպանության նախարարությանը հղումով, նամակն ուղարկվել է Վլադիմիր Պուտինի՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո, դրանում արծարծված են «մի շարք թեմաներ՝ հաշվի առնելով Ռուսաստանի նախագահի պաշտոնավարման նոր ժամկետի լիազորությունները»։

Գերատեսչության մամուլի քարտուղար Լորենց Ֆրիշկնեխտի խոսքով, Շվեյցարիայի նախագահի նամակում ցավակցություն է հայտնվում Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի և ջրհեղեղից տուժածների կապակցությամբ։

Միևնույն ժամանակ, նամակը «դժվար ժամանակներում երկխոսության կոչ է»։ Դրանում   նախագահը բացատրում է Շվեյցարիայի դիրքորոշումը, ըստ որի միջազգային իրավունքի և մարդու իրավունքների հարգումը, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված համընդհանուր սկզբունքները «պետք է կողմնացույց լինեն խաղաղության և բարգավաճման հասնելու համար», գրում է լրատվամիջոցը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ