News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղբյուրոյի առաջնորդ Իսմայիլ Հանիեի քրոջը մեղադրանք է առաջադրվել արգելված ահաբեկչական կազմակերպությանը պատկանելու և ահաբեկչություն հրահրելու մեջ, գրում է Times of Israel-ը։

Հարավային Թել Շևա քաղաքի 57-ամյա բնակչուհի Սաբահ ալ-Սալեմ Հանիեի դեմ մեղադրանք է առաջադրվել, որ նա WhatsApp-ով երկու հաղորդագրություն է ուղարկել իրեն ծանոթ տասնյակ մարդկանց, այդ թվում Հանիեին, որոնց մեջ «գովաբանել, խրախուսել և աջակցել է» ՀԱՄԱՍ-ի հոկտեմբերի 7-ի գործողությունները, երբ շուրջ 1200 մարդ սպանվեց և 253 մարդ առևանգվեց։

Հաղորդվում է, որ հոկտեմբերի 10-ին նա հաղորդագրություն է ուղարկել WhatsApp-ի երկու խմբերի, որոնցից մեկը 116 մասնակից ուներ, իսկ մյուսը՝ ինը՝ խնդրելով տարածել աղոթքը, որը կօգնի «ոչնչացնել թշնամուն»:

Մեղադրական եզրակացությունն ուղարկվել է Բեեր Շևայի հաշտարար դատարան, իսկ նահանգի դատախազությունը խնդրում է դատարանին Սաբահ ալ-Սալեմ Հանիեին կալանավորելու որոշում ընդունել՝ մինչև նրա դեմ դատավարության ավարտը:

Հանիեի քույրը ձերբակալվել էր ապրիլի սկզբին իսրայելական ոստիկանության շուրջկալի ժամանակ։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ