News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Բագրատաշենի հատվածում տեղի ունեցած քաշքշուկի և հրմշտոցի հետևանքով թեթեւ վնասվածքներ է ստացել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նույն խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․

«Գառնիկ Դանիելյանը լավ է: Իշխանական սադրանքի արդյունքում` Բագրատաշենի հատվածում, որտեղ տավուշցիները փակել էին ճանապարհը, տեղի է ունեցել քաշքշուկ և հրմշտոց։ Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը եղել է քաղաքացիների կողքին, սակայն որևէ ծանր մարմնական վնասվածք վերջինս չունի: Մենք մի խումբ գործընկերներով գտնվում ենք Տավուշում»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ