News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Հունաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հանդիպում կանցկացնեն Հունաստանի ազգային պաշտպանության նախարարությունում, որի ընթացքում  կքննարկեն վստահության ամրապնդման միջոցառումները։ Այս մասին հայտնում է Հունաստանի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության հաղորդմամբ,  հանդիպումը կկայանա Աթենքում երկուշաբթի օրը։ «Հունական պատվիրակությունը կգլխավորի դեսպան Թեոհարիս Լալակոսը, իսկ թուրքականը՝ Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչապարը։ Հանդիպմանը կմասնակցեն նաև երկու երկրների զինված ուժերի բարձրաստիճան սպաներ։ Վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2023 թվականի նոյեմբերի 13-ին Անկարայում»,- ասված է հայտարարության մեջ։

Անցյալ տարվա դեկտեմբերի 7-ին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աթենքում կայացած հանդիպման ժամանակ բարեկամական և բարիդրացիական հարաբերությունների մասին հռչակագիր էին ստորագրել։ Ըստ Միցոտակիսի, հռչակագիրը Հունաստանին և Թուրքիային թույլ է տալիս ավելի ընդլայնել երկխոսության օրակարգը, տնտեսական համագործակցությունը և ամրապնդել փոխվստահությունը, ինչպես նաև, համապատասխան պայմանների դեպքում ձեռնամուխ լինել միակ վիճահարույց հարցի՝ մայրցամաքային շելֆի և Էգեյան ու Արևելյան Միջերկրական ծովերում բացառիկ տնտեսական գոտիների սահմանազատման, լուծմանը՝ արդյունքները Հաագայի միջազգային դատարան ներկայացնելու համար:

Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսն այս տարվա ապրիլի 19-ին Kanali 1 - 90.4FM ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ Հունաստանը երբեք չի համաձայնի իր ինքնիշխանությանը վերաբերող հարցերի շուրջ որևէ քննարկման։ Նախարարն ասել է, որ Աթենքը երբեք չի քննարկի ոչ [հունական կղզիների] ապառազմականացման, որը, ըստ մի շարք հայտարարությունների, պահանջել է Թուրքիան, ոչ «գորշ գոտիների» կամ Թրակիայի կրոնական փոքրամասնության հարցերը։ Գերապետրիտիսը նաև նշել է, որ այն եզրակացությունը, թե 2023 թվականի Աթենքի հռչակագիրը Բարեկամության և բարիդրացիական հարաբերությունների մասին նշանակում է նաև, որ կողմերը հրաժարվում են իրենց հիմնական դիրքորոշումներից, լիովին սխալ է։ «Միակ բանը, որ փոխվում է Աթենքի հռչակագրով, այն է, որ մենք պայմանավորվել ենք նման տարաձայնությունները փորձել խաղաղ ճանապարհով լուծել»,- պարզաբանել է արտգործնախարարը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ