News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Դավիթ Տոնոյանի փաստաբան Ալբերտ Բենգլյանը տարածել է անազատության մեջ պահվող  պաշտպանության նախկին նախարարի հայտարարությունը, որտեղ ասված է.

2024 թվականի ապրիլի 19-ին, ժամը 14:20-ի սահմաններում քրեակատարողական հիմնարկից դիմել եմ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ` պահանջելով հանդիպում անձամբ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ:

Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպման ժամանակ անհրաժեշտ եմ համարում վերջինիս ուշադրությունը հրավիրել այն հարցին, որ 2 տարի 7 ամիս անհիմն և անօրինական կալանքի տակ գտնվելուց հետո ինչպես 18.04.2024 թվականի, այդպես էլ դատական քննության ընթացքում իմ կալանքի հարցի վերաբերյալ նախորդ որոշումներով սահմանված չէ որևէ ժամկետային սահմանափակում:

Ե՛վ գործը քննող դատարանը, և՛ վերաքննիչ և վճռաբեկ դատարանները, ուշադրություն դարձնելով դատավարական հարցերին, անտեսում են իրավունքի, մասնավորապես անձի ազատության սահմանադրական իրավունքի խնդիրները, ինչը հետևանք է գործող քրեադատավարական օրենսդրության և ՄԻԵԴ նախադեպային պրակտիկայի հետևողական անտեսման: Մինչդեռ, Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի տարեկան զեկույցում մանրամասն անդրադարձ էր կատարվել կալանքի` որպես բացառիկ խափանման միջոցի շարունակականության խնդրին:

Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու որոշումս պայմանավորված է նաև բարձրացված հարցի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ինչպես նաեւ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին դիմելուց առաջ իրավունքի պաշտպանության ներպետական բոլոր միջոցները սպառելու կոնվենցիոն պահանջը:

Պատրաստվում եմ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը հրավիրել նաև զինվորականների վերաբերյալ բազմաթիվ քրեական գործերով ցուցաբերվող խտրական մոտեցման հարցերին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եգիպտոսում ավտոբուսը խորտակվել է Նեղոս գետը, զոհվել է առնվազն 9 կին և երեխա
Գիզա նահանգի Մոնշատ էլ-Քանաթեր քաղաքում տեղի ունեցած վթարի հետևանքով  ևս ինը ուղևոր է վնասվածքներ ստացել...
Լոնդոն-Սինգապուր չվերթում ուժեղ տուրբուլենտության հետևանքով առնվազն 1 մարդ մահացել է, կան վիրավորներ
Ինքնաթիռում ընդհանուր առմամբ եղել է 211 ուղևոր և անձնակազմի 18 անդամ...
Մոտ 11 կգ թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության վարույթով նախաքննությունը, երկու անձի մասով, ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց...
Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեցին. Նրանք չեն կարող 3 ամիս վարել հաղորդումներ
«Իմնեմնիմի» փոդքասթի վարողներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի...
3 տարեկան երեխան կանգնել է մահճակալին, բացել պատուհանն ու դուրս ընկել․ վիճակը կայուն ծանր է
Մայիսի 18-ին՝ ժամը 22։10-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության…
Վրաստանում թմրանյութերի համար 77 մարդ է ձերբակալվել
Ձերբակալվածներին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում կամ ցմահ ազատազրկում...
Ամենաշատ