News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Ապրիլի 20-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տեր Գրիգոր վարդապետ Խաչատրյանի, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) և Ֆրանսայի համար մարտնչած հայազգի ռազմիկների և դիմադրության շարժման անդամների միության (ANACRA) ղեկավարության գլխավորությամբ, Սենատի նախագահին ներկայացնող «Ցենտրիստական միություն» խմբակցության նախագահ Էրվե Մարսելի, Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամիի, Փարիզի քաղաքապետի՝ հիշատակի և նախկին մարտիկների հարցերով տեղակալ Լորանս Պատրիսի, ֆրանսիացի խորհրդարանականների, օտարերկրյա դեսպանների, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի ներկայացուցիչների, քաղաքապետերի և հարյուրավոր ֆրանսահայերի ու ֆրանսիացիների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր երթ դեպի Փարիզի Հաղթական կամար, որին հաջորդել է ծաղկեպսակների զետեղման հանդիսավոր արարողություն՝ տասնյակ պետական հաստատությունների, պաշտոնյաների և հասարակական կազմակերպությունների անունից։ Այս մասին NEWS.am-ին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը:

Այնուհետև Ֆրանսիայի Զինված ուժերի նվագախմբի կատարմամբ Հայաստանի և Ֆրանսիայի օրհներգերի ներքո տեղի է ունեցել Հայաստանի դեսպանի կողմից Անհայտ զինվորի շիրիմի հավերժական կրակի թեժացման արարողություն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի:

Կրակի թեժացման արարողությունից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են անմեղ զոհերի հիշատակը, որից հետո, ի համերաշխություն հայ ժողովրդի, հնչել է «Էրեբունի-Երևան» երգը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիդերլանդների ֆինանսների նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարար Սթիվեն Վան Վեյենբերգի...
Ուրուգվայի խորհրդարանը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Հավանության արժանացած օրինագիծն իր միակ հոդվածով սահմանում է, որ յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը հայտարարվում է «Հայոց ցեղասպանության...
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Ամենաշատ