News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական պարբերականը ռեպորտաժ է հրապարակել օկուպացված Ստեփանակերտից՝ ակամա հաստատելով Ղարաբաղի մայրաքաղաքի հրետակոծությունն ու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության տեղահանությունը։

Haqqin.az-ի ի սկզբանե ծրագրած ուրախ ռեպորտաժն այն մասին, թե որքան լավ և ուրախ են հայերը ապրում «Խանքենդիում» (ադրբեջանցիներն այդպես են անվանում հայկական Ստեփանակերտը), կատարյալ ձախողում ունեցավ։

Ինչպես պարզվում է հոդվածի տեքստից, քաղաքում   «լիակատար անդորր» է տիրել։ Ակնհայտ է, որ դրան խանգարել են քաղաքում բնակվող հայերը․․․

«Քաղաքային ենթակառուցվածքներն ամենուր վերականգնվում են»,- ուրախությամբ հայտնում է հոդվածի հեղինակը։ Վերականգնվում են ինչի՞ց հետո։ Գնդակոծությունի՞ց․..

Ըստ ամենայնի, նպատակը ցույց տալն էր, թե որքան լավ են ապրում քաղաքում մնացած հայերը։ Բայց, ինչպես ասում էին, հնարքը ձախողվեց։ Չնայած այն պնդմանը, թե «քաղաքում ապրում են տարբեր տարիքի հայեր», հեղինակը չի կարողացել տեսնել նրանցից ոչ մեկին իր աչքով։ Ռեպորտաժում կենդանի հայեր չկան, միայն անդրադարձ է անհայտ Միշա Գրիգորյանի անհայտ արհեստանոցին։ «Խանութների և սրճարանների բոլոր աշխատողներն ադրբեջանցիներ են»,- հաստատում է հեղինակը։

«Նույնիսկ հասարակ մարդու աչքին է զարնում  բնակարանների և շինությունների անվտանգության անթերի համակարգը, որն ապահովում է բնակիչների անվտանգությունը»։ Հայտարարությանը կից ներկայացվում է դռնբաց Արցախփոստի լուսանկարը...

Որպես կշտամբանք, հեղինակը տեղադրել է Ստեփանակերտի հրապարակի լուսանկարը, որտեղ 1988-ի փետրվարին տասնյակ հազարավոր հայեր բողոքի ակցիա էին անցկացնում Բաքվի իշխանությունների ճնշումների դեմ և պահանջում էին մարզը փոխանցել Հայաստանին։

«Այսօր այստեղ «Ղարաբաղն ադրբեջանական է» գրությամբ հսկա պաստառ է փակցված»,- պարծենում է հեղինակը։ Այնտեղ, որտեղ բնաջնջման սպառնալիքի տակ ավելի քան հարյուր քառասուն հազար հայեր վտարվեցին  իրենց տներից...



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սրբազանն ասաց, որ Արցախ վերադարձ լինելու է. Դավիթ Գալստյան
Չունենալով այսպիսի իշխանությունները, Արցախ վերադարձի ճանապարհը բաց է...
Արցախի իշխանությունները երևիցե չեն ասել, թե հրաժարվում են Արցախից․ հայաթափումից առաջ Բաքվի հետ բանակցած Մելքումյան
Ես առհասարակ հույսի վրա չեմ դնում հույսս, ամեն ինչը ժողովրդի ձեռքին է․․․
Ալեն Սիմոնյանը ճիշտ է ասում. իրենք առևտուր արեցին ու հանձնեցին Արցախը. Գառնիկ Դանիելյան
Չգիտես՝ հայկական կողմ է, թե ադրբեջանական: Իմ տեղեկություններով ադրբեջանական կողմից պարբերաբար անցնում են այս կողմ...
Արցախի հայերից մենք ակտիվ մասնակցություն ենք ակնկալում Հայաստանի հասարակական կյանքում. Սուրեն Պետրոսյան
Ակնկալում ենք Լեռնային Ղարաբաղի հայության ակտիվ մասնակցությունը Հայաստանի հասարակական կյանքում...
Արցախի հանձնման միակ մեղավորները Փաշինյանն ու իր խունտան են. պատգամավոր
Մեղավորները Փաշինյանն ու իր խունտան են...
«Հանուն Հայրենիքի». Լեռնային Ղարաբաղի հարցը չի կարելի դիտարկել Հայկական հարցից առանձին
Լեռնային Ղարաբաղի հարցը Հայկական հարցից առանձին չէ...
Ամենաշատ