News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Ովքեր և ինչու ողջունեցին կամ չողջունեցին Տավուշում Հայաստանի կողմից զիջումների գնալու որոշումը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է  «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «ՀՀ քաղաքացիները, բացի Նիկոլ Փաշինյանից, 5-րդ շարասյան ներկայացուցիչներից ու ՔՊԿ–ական մի քանի դրածոներից, սգի ու տագնապի մեջ են հայտնվել։ Ոչ մեկ չի ողջունում մեր հյուսիսային հատվածում թշնամու առաջխաղացումը, քանզի դրանից հետո ոչ թե 4 գյուղ, այլ մի հսկայական տարածք պարզապես դառնալու է ապրելու համար ոչ անվտանգ վայր։ Գումարած կոմունիկացիոն ու ենթակառուցվածքային համակարգերի փլուզումը։ Հարվածի տակ է հայտնվելու ամբողջ Հայաստանը։

Նիկոլ Փաշինյանը խաբում է, թե, իբր, Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման են գնում և որոշել են դա սկսել Տավուշի մարզից։ Իրականում Փաշինյանը գնում է տարածքների զիջման՝ դիմացը ստանալով ․․․ ոչինչ Հայաստանի համար և օգուտ անձամբ իր համար։ Անունը դրել են «անվտանգային ռիսկերի նվազեցում», բայց զիջումները ճիշտ հակառակն են ապահովելու։

Եթե սահմանազատում ու սահմանագծում լիներ, ապա մենք ամբողջական քարտեզին ծանոթ կլինեինք։ Մեզ, սակայն, քարտեզի մասին չեն ասում։ Դա նշանակում է, որ տեղի է ունենում հայկական պաշտպանական գծի փլուզում։ Ուրիշ ոչինչ։

Ուշագրավն այն է, որ Ադրբեջանի ու Հայաստանի ոչ լեգիտիմ որոշումը ողջունել են Թուրքիան, ԱՄՆ–ը և ԵՄ–ն (Ադրբեջանը ցնծության մեջ է)։ Չեն ողջունել Ռուսաստանն ու Իրանը։

Ողջունողների մոտիվացիան պարզ է։ Թուրքիան Ադրբեջանի հետ պատրաստվում է Հայաստանի ոչնչացմանն, ու Տավուշում արվելիք զիջումները ևս մեկ քայլ են այդ ուղղությամբ։

ԱՄՆ-ը և ԵՄ-ն չեն ուզում Հայաստանի ոչնչացում, բայց ուզում են ռուսական գործոնի զրոյացում Հայաստանում, թուրանական աշխարհի հզորացում որպես հակառուսական գործոն, ինչը Հայաստանի համար կանխորոշելու է Արցախի ճակատագրի կրկնությունը։ Եթե Արցախում «բնապահպաններով» շրջափակեցին, ապա այստեղ դա անելու են «սահմանապահներով»։

Արևմուտքի համար Փաշինյանի հակառուսական քայլերը գտածո են։ Թուրքիայի ու Ադրբեջանի համար՝ առավել ևս։ Առանց ռուսական միջնորդության ցանկացած սահմանազատում կոչվածը վերածվելու է Հայաստանի միակողմանի զիջումների ու բանն ավարտվելու է Ալեքսանդրապոլ-2-ով (դա լավագույն դեպքում)։ Սա Արևմուտքը լավ գիտի, բայց հայերից ավելի հայ լինելու պարտավորություն չունի։ Այսինքն՝ Փաշինյանի հարցերն ինքներս պետք է լուծենք։

Փաշինյանն արդեն հայտարարել է, որ զիջումներին զուգահեռ պետք է վերանան ռուսական ռազմական հենակետերը Տավուշում։ Արևմուտքին նա բացառապես այդ թեմայով է հետաքրքրում։ Վերջնական նպատակը Հայաստանից ռուսական 102-րդ բազան հեռացնելն ու Հայաստանի ուկրաինացումն ապահովելն է (Վրաստանում Արևմուտքը հակառուսական քաղաքականության իրականացումն ու տվյալ երկիրը մանրադրամ սարքելն ուզում է կյանքի կոչել վրացական ընդդիմության միջոցով)։

Եվ այսպես, Տավուշում մեր զիջումները բավարարում են Ադրբեջանի ժողովրդին, Թուրքիայի ժողովրդին, Արևմուտքի ժողովրդին ու անձամբ Նիկոլ Փաշինյանին։ Հայաստանի համար նախատեսված է Արցախի ճակատագրի կրկնությունը։

Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը չպետք է վերածվի Հայաստանի ոչնչացման գործընթացի՝ «խաղաղության» և «ինքնիշխանության» լոզունգների ներքո։ Փաշինյանի քայլերը դրան են հանգեցնում։

Սա նշանակում է, որ մենք համազգային մեծ համախմբման պետք է գնանք, թույլ չտանք մեր բնական դաշնակիցների հետ հարաբերությունների փլուզում։

Իշխանափոխությունը դառնում է ազգային ազատագրական պայքարի կարևորագույն նախապայմանը»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խորհրդային ուշ շրջանի քարտեզների միջև մեծ տարբերություններ չկան. Ռուբեն Ռուբինյան
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում...
Կիրանցի բնակիչներին ասում են՝ եթե ձեր տնից դուրս չգաք, կարմիրբերետավորներին կմտցնենք, ծեծուջարդով կհանենք. Դանիելյան
Գյուղում երեք սյուն են տեղադրել, գյուղը բաժանվել է երկու մասի: Գյուղում ստեղծվել է մի իրավիճակ, որն, իմ խորին համոզմամբ, այլեւս այնտեղ ապրել...
Ալեն Սիմոնյանը բացառեց, որ Կիրանցի երկու տան հարցը լուծվի եւ դրանք մնան ՀՀ վերահսկողության տակ
Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում սահմանազատումը, կարելի է ասել, ավարտվել է...
Նման պայմաններում Հայաստանը կենթարկվի Ադրբեջանին և կվերածվի ամբողջությամբ ավտորիտար ոստիկանապետության. Օսկանյան
Տավուշում միաժամանակ երկու տագնապալի գործընթաց է ընթանում. նախ՝ տեղի է...
Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը կրկնվում է Հայաստանում. նախկին պատգամավոր
44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը կրկնվում է Հայաստանում...
Ալեն Սիոնյանը չի բացառում, որ 1976-ի քարտեզներով կշարունակվի սահմանազատումը նաև ՀՀ-Ադրբեջան սահմանի ողջ երկայնքով
Ադրբեջանի հետ գտել ենք մի քարտեզ, որով կարողանում ենք համաձայնության գալ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ