News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը


Ոսկերպարում իրավիճակը դեռ լարված է. փորձում են եկեղեցու տարածքից քիչ հեռու գտնվող ականները հեռացնել, սակայն հավաքված ոսկեպարցիները փորձում են թույլ չտալ։

Ոստիկաները հորդորում են ժողովրդին հետ քաշվել, նշում են, որ չի կարելի այդտեղ մնալ, քանի որ դա վտանգավոր է նրանց կյանքի համար, կարող են ականները պայթել։

«Եկել, եկեղեցիս քանդում է։ Սպանեք, վերջանանք միանգամից, կոտորեցիք։ 30 տարի հետ չենք գնացել հիմա ուզու՞մ եք հետ գնանք։ Ասեք թող չանեն, ո՞ւր գնանք մեր հողից, դուք հայ չե՞ք ժողովուրդ, մեր հողերը տալիս է, ինչի՞ եք սենց բան անում։ Դու քեզ ո՞նց կզգաս, եթե մուսուլմանը մեր եկեղեցին քանդի»,- ասացին բնակիչները ոստիկաններին և ականազերծման աշխատանք իրականացնողներին։

Երբ ոստիկանները հորդորեցին՝ վիճաբանություն չստեղծել, ոսկեպարցիները հակադարձեցին․ «Ո՞նց կարելի է թշնամի Նիկոլի հրամանը կատարել։ Ականը հանում են, որ թուրքը բերի մեր տուն մտցնի, Նիկոլի հրամանն եք կատարում»,- ասացին նրանք։

Ոստիկանության ծառայողները կրկին հորդորեցին․ «ժողովուրդ, առաջ մի գնացեք, ամեն տեղ ական է»։

«Թող պայթի, ավելի լավ է թող պայթի ես արժանապատիվ մեռնեմ։ Ականազերծում են, մեր հողերը նվեր են տալիս ադրբեջանցիներին։ Ծափ տվողներին կանչեք, թող գան ծափ տան այստեղ։ Հրաման տվողը դավաճան է, դավաճանի հրաման կատարողը՝ կրկնակի դավաճան»,- ասացին հավաքված ոսկեպարցիները։

Այնտեղ հսկողություն իրականացնող ոստիկանության մայոր Արթուր Լոպյանը բողոքող ոսկեպարցիներին ասաց, որ ինչ անում են, այդքան ժողովրդի անվտանգության համար են անում։ Նա նշեց, որ ականազերծման աշխատանքներն իրենք չեն անում, որ իրենք դադարեցնեն։ Ականազերծման աշխատակիցները շարունակվում են։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Կիրանց համայքնում արդեն 3-րդ օրն է, ինչ փակ է միջպետական ճանապարհը, այն բանից հետո երբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտասրարություն տարածեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանգծման աշխատանքների հետ կապված։ Նաև քարտեզ է հրապարարկել, որով Կիրանցի որոշ հատված անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Նշենք, որ այս պահին Ոսկեպարում ժողովուրդը թույլ չի տալիս ականազերծել եկեղեցուց քիչ հեռու գտնվող տարածքը։ Եկեղեցին 7-րդ դարի եկեղեցի է։ Սահամազատումից հետո այն անցելու է Ադրբեջանի տիրապետոիթյան ներքո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խորհրդային ուշ շրջանի քարտեզների միջև մեծ տարբերություններ չկան. Ռուբեն Ռուբինյան
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում...
Կիրանցի բնակիչներին ասում են՝ եթե ձեր տնից դուրս չգաք, կարմիրբերետավորներին կմտցնենք, ծեծուջարդով կհանենք. Դանիելյան
Գյուղում երեք սյուն են տեղադրել, գյուղը բաժանվել է երկու մասի: Գյուղում ստեղծվել է մի իրավիճակ, որն, իմ խորին համոզմամբ, այլեւս այնտեղ ապրել...
Ալեն Սիմոնյանը բացառեց, որ Կիրանցի երկու տան հարցը լուծվի եւ դրանք մնան ՀՀ վերահսկողության տակ
Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում սահմանազատումը, կարելի է ասել, ավարտվել է...
Նման պայմաններում Հայաստանը կենթարկվի Ադրբեջանին և կվերածվի ամբողջությամբ ավտորիտար ոստիկանապետության. Օսկանյան
Տավուշում միաժամանակ երկու տագնապալի գործընթաց է ընթանում. նախ՝ տեղի է...
Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը կրկնվում է Հայաստանում. նախկին պատգամավոր
44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը կրկնվում է Հայաստանում...
Ալեն Սիոնյանը չի բացառում, որ 1976-ի քարտեզներով կշարունակվի սահմանազատումը նաև ՀՀ-Ադրբեջան սահմանի ողջ երկայնքով
Ադրբեջանի հետ գտել ենք մի քարտեզ, որով կարողանում ենք համաձայնության գալ…
Ամենաշատ