News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 19-22-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 223 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ ֆիզիկական ներգործության՝ 31, մարմնական վնասվածք պատճառելու՝ 26, անձնական ունեցվածքի գողության՝ 24, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 17-ական, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 14, խուլիգանության՝ 10, ինքնավնասման՝ 8, հոգեկան ներգործության՝ 7, սառը զենքի հայտնաբերման՝ 6, գույքը հափշտակելու կամ վնասելու ու զենք-զինամթերքի առգրավման՝ 5-ական, խոշտանգման ու ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու՝ 4-ական, շորթման՝ 3, սպանության, վստահված գույքը հափշտակելու, անձնական կյանքի մասին գաղտնիք կազմող տեղեկություններ հրապարակելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու և ինքնիրավչության՝ 2-ական, կողոպուտի, մարդու առևանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, ավազակության, բնակարանային գողության, դրամանենգության, ահաբեկչության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, փաստաթղթեր կեղծելու, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու, զինվորական ծառայությունից խուսափելու, կեղծ ալկոհոլային խմիչքներ պատրաստելու, ընտանեկան բռնության, ապօրինի կերպով հրազեն ձևափոխելու, տեսակցության իրականացումը խոչընդոտելու, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու ու կեղծ եզրակացություն տալու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 2 անհետ կորած և 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, վրաերթի՝ 1 դեպք։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եգիպտոսում ավտոբուսը խորտակվել է Նեղոս գետը, զոհվել է առնվազն 9 կին և երեխա
Գիզա նահանգի Մոնշատ էլ-Քանաթեր քաղաքում տեղի ունեցած վթարի հետևանքով  ևս ինը ուղևոր է վնասվածքներ ստացել...
Լոնդոն-Սինգապուր չվերթում ուժեղ տուրբուլենտության հետևանքով առնվազն 1 մարդ մահացել է, կան վիրավորներ
Ինքնաթիռում ընդհանուր առմամբ եղել է 211 ուղևոր և անձնակազմի 18 անդամ...
Մոտ 11 կգ թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության վարույթով նախաքննությունը, երկու անձի մասով, ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց...
Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեցին. Նրանք չեն կարող 3 ամիս վարել հաղորդումներ
«Իմնեմնիմի» փոդքասթի վարողներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի...
3 տարեկան երեխան կանգնել է մահճակալին, բացել պատուհանն ու դուրս ընկել․ վիճակը կայուն ծանր է
Մայիսի 18-ին՝ ժամը 22։10-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության…
Վրաստանում թմրանյութերի համար 77 մարդ է ձերբակալվել
Ձերբակալվածներին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում կամ ցմահ ազատազրկում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ