News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը


Եթե ուզում ես ինչ-որ բան սպանել, մեռցնել, ստեղծիր հանձնաժողով, ամբողջ գործընթացն ապօրինի է, այդ հանձնաժողովը ստեղծել են, որ ապօրինի գործընթացը լեգիտիմացնեն։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին,  Ոսկեպարի եկեղեցու մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Եթե իշխանությունների նպատակն ազնիվ լիներ, իրենք պետք է դեմարկացիայի, դելիմիտացիայի գործընթացի ընթացակարգ ապահովեին։ Այդ ընթացակարգը չի ապահովվել, հիմա ստեղծում են հանձնաժողով, որով իբր լեգիտիմացնեն իրենց ապօրինի գործողությունները և մարդկանց ներքաշեն մեջը։ Գյուղապետներ են ներքաշում այդ ապօրինի գործընթացի մեջ, տարբեր մարդկանց են ներքաշում, իբր տեղի ժողովուրդը կողմ է դրան»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ այս ամբողջ ընթացքում ճնշումները, բռնաճնշումնեը մեկ օր չեն դադարել. «Իշխանությունն անսահամանափակ տեռորի ու բնռաճնշումների մեթոդներով բոլոր այն մարդկանց, որոնք այս ընթացքում պայքարել են, փորձում են լռեցնել։ Նաև իրենց գործիքակազմն օգտագործում են ՏԻՄ-երի նկատմամբ։

Պատերի տակ համայքնապետներն ասում են՝ այս ի՞նչ է կատարվում, ի՞նչ է լինելու, թուրքին բերում են մեր սահման, հենց տեսախցիկ են տեսնում խառնվում են իրար։ Այդ վախը պետք է հանեն մեջներից, կարող է և վախեցնում են, կարող է և բռնաճնշում են գործադրում։ Ես տարբեր լուրեր եմ լսում որ ճնշումների են ենթարկվում»,- ասաց նա։

Պատգամավորի պնդմամբ՝ իշխանությունները փորձում են հանցակիցների շրջանը մեծացնել. «Իրենց համախոհներին էլ են ներքաշում, որովհետև Նիկոլ Փաշինյանն ուզում է գյուղը գյուղի դեմ հանել, համայնքը՝ համայնքի, համայնքի մի հատվածը մյուսի դեմ հանել»,- նշեց Դանիելյանը։

Հիշեցնենք, որ այս պահին Ոսկեպարում ժողովուրդը փորձում է թույլ չտալ ականազերծել եկեղեցուց քիչ հեռու գտնվող տարածքը։ Եկեղեցին 7-րդ դարի եկեղեցի է։ Սահամազատումից հետո այն անցելու է Ադրբեջանի տիրապետոիթյան ներքո։

Ավելի վաղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․ թե պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների հետ կապված։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մհեր Գրիգորյանն ու Լուիս Բոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ կովկասյան բանակցությունների...
Ալիեւը գովել է Միջին միջանցքը Ռահմոնի հետ հանդիպմանը
Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքը գնալով ավելի ու ավելի պահանջված է դառնում եվրոպական...
Զախարովա. Մենք հանձնառու ենք շարունակել համագործակցությունը «3+3» հարթակի միջոցով, որը ներառում է Հայաստանը
Մենք մեծ ներուժ ենք տեսնում Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների միջև տարածաշրջանային...
Երկրի սահմանները գծել են Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր հայրերը. պատգամավոր
Սահմանները գծել են Լեռնային Ղարաբաղի համար մղվող պայքարի շրջանում...
Միակողմանի զիջումը սահմանազատում չի կարելի որակել. ո՞վ է ասում, որ չեմ պայքարում. Օնիկ Գասպարյան
Միանշանակ համաձայն չեմ նրա հետ, ինչը կատարվում է եւ գտնում են, որ…
Զարմանում եմ, որ Արևմուտքը ողջունում է սահմանազատումը, առանց հանրաքվեի գյուղեր են հանձնում. Սփյուռքահայ
Ես հոգեւորը ստացել եմ Միջին Արեւելքում, իսկ ժողովրդավարությունը՝ Եվրոպայում...
Ամենաշատ