News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Իրանը միշտ ընդգծել է, որ օտարերկրյա զորքերի մուտքը Հարավային Կովկաս չի նպաստում անվտանգության ու կայունության հաստատմանը և տարածաշրջանի ժողովուրդների շահերի ապահովմանը։ Այս մասին այսօր Թեհրանում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, գրում է Mehr-ը։

Ըստ նրա, Հարավային Կովկասի անվտանգությունը Իրանի կարևորագույն առաջնահերթություններից է։ Հարավային Կովկասի անվտանգությունն ազդում է ողջ տարածաշրջանի անվտանգության վրա, հավելել է նա։

Քանանին հայտարարել է, որ Իրանի ռազմավարությունը առկա մեխանիզմների օգտագործմամբ բանակցություններ և բազմակողմ երկխոսություն վարելն է՝ Հարավային Կովկասում տարաձայնությունները  լուծելու և խաղաղություն, կայունություն և անվտանգություն հաստատելու նպատակով։ «Հարավային Կովկասում ռազմականացման մեծացմանն ուղղված ցանկացած մոտեցում կբարդացնի տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և կվնասի տարածաշրջանում խաղաղ գործընթացին, իսկ Իրանը դա չի ընդունի։ Տարածաշրջանի երկրները չեն ցանկանում ձևավորել մեխանիզմներ, որոնք կբարդացնեն իրավիճակը տարածաշրջանում»։



!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ