News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Շինանյութերի աշխարհի խոշորագույն արտադրող Knauf-ը որոշել է Ռուսաստանում իր բիզնեսը փոխանցել տեղական մենեջերներին։

«Ներկայիս իրադարձությունների լույսի ներքո KnaufGroup-ը որոշել է հրաժարվել Ռուսաստանում իր բիզնեսից ավելի քան 30 տարվա գործունեությունից հետո», - մեջբերում է ՏԱՍՍ-ը գերմանական ընկերության հայտարարությունը:

Knauf-ը Ռուսաստանում իր բիզնեսը պատրաստվում է «փոխանցել տեղական կառավարմանը՝ հետագայում ավելի քան 4 հազար աշխատատեղերը պահպանելու համար»։

Գործարքը դեռ չի հաստատվել իշխանությունների կողմից, պարզաբանել են ընկերությունում։ Ավելի վաղ աշխարհի մի քանի խոշոր ընկերություններ չէին կարողանում համաձայնեցնել Ռուսաստանում իկրենց բիզնեսի վաճառք, ինչից հետո նրանց ակտիվները փոխանցվեցին Ռուսաստանի Գույքի կառավարման վարչության տնօրինությանը:

Knauf ընկերությունը Ռուսաստանում աշխատել է ավելի քան 30 տարի, ընդ որում  ընկերության հիմնադիրները 1970-ականներից փորձի փոխանակում են իրականացրել խորհրդային որոշ գիտնականների և ինստիտուտների հետ, գրում է РБК-ն։

Ապրիլի սկզբին գերմանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Knauf-ը շինանյութեր է մատակարարել Մարիուպոլում վերականգնողական աշխատանքների համար։ Այս եզրակացությունն արվել է շինհրապարակներից արված լուսանկարների հիման վրա, որտեղ տեսանելի էին Knauf-ի ապրանքանշանով արտադրանքը։

ARD հեռուստաալիքի հետաքննության մեջ ասվել է, որ Գերմանիայից առնվազն երկու ընկերություն շինանյութ է մատակարարում օկուպացված Մարիուպոլին, մասնավորապես, Knauf ընկերության արտադրած ցեմենտն օգտագործվում է օկուպացված ուկրաինական քաղաքի շինհրապարակներում:

Գերմանական Knauf ընկերությունը, մեկնաբանելով ARD-ի հետաքննությունը, ասել է. «Մենք դատապարտում ենք Ռուսաստանի ագրեսիվ պատերազմն Ուկրաինայի դեմ և հետևում ենք  Ռուսաստանի դեմ ԵՄ բոլոր պատժամիջոցներին»:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ