News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Պակիստան է ժամանել եռօրյա պաշտոնական այցով, որը կտևի ապրիլի 22-ից 24-ը։ Այս մասին հայտնում է Radio Pakistan պետական ​​հեռարձակման կորպորացիան։

Նշվում է, որ Նուր Խանի օդանավակայանում նրան ջերմորեն դիմավորել է Պակիստանի բնակարանային շինարարության և հասարակական աշխատանքների դաշնային նախարար Ռիազ Հուսեյն Փիրզադան։ Ռաիսիին ուղեկցում են նրա կինը և բարձրաստիճան պատվիրակությունը, որոնց թվում են Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և կառավարության այլ անդամներ, ինչպես նաև գործարար շրջանակի ներկայացուցիչներ։

Երկուշաբթի օրը Իրանի նախագահը կհանդիպի Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ Միաժամանակ բանակցություններ  տեղի կունենան պատվիրակությունների մակարդակով։ Այցի շրջանակում Ռաիսին կհանդիպի նաև Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի և Իսլամական Հանրապետության խորհրդարանի վերին և ստորին պալատների նախագահների հետ։ Բացի այդ, Իրանի նախագահը կայցելի Լահոր և Կարաչի։

Ըստ Պակիստանի ԱԳՆ-ի, այցի ընթացքում կքննարկվեն Իրան-Պակիստան կապերի ամրապնդումը և համագործակցության զարգացումը առևտրի, կապի, էներգետիկայի, գյուղատնտեսության ոլորտներում։ Կողմերը կքննարկեն տարածաշրջանային և համաշխարհային իրադարձությունների զարգացումները, ինչպես նաև ահաբեկչության ընդհանուր սպառնալիքի դեմ պայքարում երկկողմ համագործակցությունը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ