News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը

Պապուա Նոր Գվինեայի վարչապետ Ջեյմս Մարապեն հայտարարել է, որ իր երկիրը չպետք է նույնացվի մարդակերության հետ: Նա այսպես է արձագանքել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերին, որը հայտարարել է, թե Երկրորդ աշխարհամարտի ժամանակ իր հորեղբոր՝ Ամբրոզ Ֆիննեգանի մարմինը չի հաջողվել գտնել մարդակերների պատճառով։

«Բայդենը, ըստ երևույթին, ակնարկել է, որ իր հորեղբորը կերել են մարդակերները: Նրա խոսքերը գուցե լեզվի սայթաքում են, բայց իմ երկիրն արժանի չէ նման պիտակի»,- ըստ Associated Press-ի՝ ասել է կղզի պետության վարչապետը: Մարապեն հավելել է, որ «Երկրորդ աշխարհամարտի նյութական առարկաները ցրված են ամբողջ երկրում, այդ թվում՝ ինքնաթիռը, որով տեղափոխվում էր նախագահ Բայդենի հորեղբայրը»։

Այդ կապակցությամբ նա ԱՄՆ-ին կոչ է արել «որոնողական աշխատանքներ կատարել Պապուա Նոր Գվինեայում եւ գտնելու զոհված ամերիկացի զինվորականների, մասնավորապես, Էմբրոուզ Ֆիննեգանի մնացորդները»:

Բայդենն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի օդաչու իր հորեղբայրը կործանվել է Նոր Գվինեայի մոտ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ ԱՄՆ նախագահը պնդել է, որ նրա դին այդպես էլ չի գտնվել, քանի որ Նոր Գվինեայի այդ հատվածում «իրոք շատ մարդակերներ կային»:

CNN-ը նշել է, որ Բայդենի վարկածը տարբերվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության տվյալներից։ Պենտագոնի տվյալներով՝ Ֆիննեգանի ինքնաթիռը «անհայտ պատճառներով» հարկադրված է եղել արտակարգ վայրէջք կատարել կղզու ափերի մոտ։

Նշվում է, որ ինքնաթիռում գտնվող տղամարդկանցից երեքը, չկարողանալով դուրս գալ խորտակված ինքնաթիռից, զոհվել են։ Օդային որոնման ընթացքում հնարավոր չի եղել հայտնաբերել անհետացած ինքնաթիռի կամ անձնակազմի անդամների հետքեր»։ Ինքնաթիռի վթարից ողջ է մնացել միայն մեկ մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ