News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Հունաստանը և Իսպանիան ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների ինտենսիվ ճնշման տակ են՝ Ուկրաինային հակաօդային պաշտպանության ավելի շատ համակարգեր տրամադրելու համար: Ըստ Financial Times-ի՝ հարցը երկուշաբթի քննարկվել է Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հանդիպմանը։

Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վրա ռուսական հարձակումների ուժգնացման ֆոնին Կիևն ավելի վաղ դիմել էր արևմտյան դաշնակիցներին՝ յոթ լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր, մասնավորապես, ամերիկյան Patriot կամ խորհրդային S-300 անհապաղ տրամադրելու խնդրանքով: Առայժմ միայն Գերմանիան է հայտարարել մեկ Patriot համակարգի առաքման մասին (որը մոտ ապագայում կհասցվի Ուկրաինա) և այլ երկրներին հորդորել է լրացուցիչ համակարգեր տրամադրել։

ԵՄ առաջնորդներն անցյալ շաբաթ Բրյուսելի գագաթնաժողովն օգտագործել են՝ Իսպանիայի և Հունաստանի վարչապետներին անձամբ հորդորելու համար, որ իրենց համակարգերից մի քանիսը փոխանցեն Ուկրաինային: Հաշվի առնելով Patriot ունեցող Լեհաստանի և Ռումինիայի ավելի խոցելի դիրքերը՝ Կիևին մատակարարելու հարցով նրանք նվազ ճնշման են ենթարկվում:

Ըստ Reuters-ի՝ ի պատասխան Լեհաստանի կողմից Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրելու նախաձեռնությանը միանալու հնարավորության վերաբերյալ լրագրողների հարցին՝ վարչապետ Դոնալդ Տուսկն ասել է, թե դա անհնար է, բայց կան այլ տեսակի զենքեր, որոնք օգնում են պաշտպանել երկինքը, և Լեհաստանը ակտիվ կլինի այդ հարցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bild. Իրանն առաջին անգամ Ռուսաստանին է մատակարարել նորագույն ավիառումբեր՝ Ուկրաինայի վրա հարձակումների համար
Այս ռումբը կարող է համալրվել տարբեր տեսակի մարտագլխիկներով: Նրա հայտարարված թռիչքի հեռահարությունը...
61 միլիարդ դոլար արժողությամբ ԱՄՆ օգնության փաթեթը կբավականացնի Ուկրաինային միայն մինչև տարեվերջ. ԶԼՄ-ներ
Նա կարծում է, որ պատերազմի ուղղությունը կփոխվի միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանը իր տանը զգա պատերազմի հետեւանքները...
Իսպանիան Կիև կտեղափոխի Patriot հրթիռներ և Leopard տանկեր կտեղափոխի. ԶԼՄ-ներ
Իսպանիան Ուկրաինային կփոխանցի ավելի քան 10 Patriot զենիթահրթիռներ և 19 աջակցվող գերմանական Leopard 2A4 տանկ...
ՆԱՏՕ երկրները գլխավոր քարտուղարից հստակություն են պահանջել Կիեւի համար 100 մլրդ եվրո ծավալով ֆոնդի վերաբերյալ. Politico
ՆԱՏՕ գծով դաշնակիցները հստակություն են պահանջում...
Բրիտանիայի հետախուզություն. ՌԴ-ն թողարկում է ամսագիր զինվորների դաստիարակման մասին Ստալինի ցիտատներով
Մեծ Բրիտանիայի հետախուզությունն ուսումնասիրել է «Պոլիտռուկ» ամսագիրը...
Զելենսկին այցելել է Իսպանիա
Ստորագրելու եմ երկկողմ համաձայնագիր, ասել է Զելենսկին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ