News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Ապրիլի 20-ի ժամը 19.55-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կտրած-ծակած թափանցող վնասվածքներով բուժօգնության է տեղափոխել Նալբանդյան գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 19.30-ի սահմաններում Արմավիրի մարզի Ամասիա գյուղի գինու գործարանի մոտ Նալբանդյան գյուղի 34-ամյա բնակիչը իր վարած «ՎԱԶ-21104» մակնիշի մեքենայով հարվածել է 27-ամյա համագյուղացու «Միցուբիշի Պաջերո» մակնիշի մեքենային, ինչից հետո կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում էլ 34-ամյա տղամարդը դանակահարել է 34-ամյա երիտասարդին:

Հետագա ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նալբանդյան գյուղի բնակիչ 34-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժին: Հայտնաբերվել և բաժնի հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել նաև նրա «ՎԱԶ-21104»-ը:

34-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմավիրի մարզում բախվել են 3 ավտոմեքենաներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ և զրկված է եղել վարելու իրավունքից
Այսօր՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը…
Ճապոնիայի հարավ-արեւմուտքում ավելի քան 13 հազար մարդ տարհանման ցուցում է ստացել հորդ անձրեւների պատճառով
Տարհանման ցուցում Ճապոնիայում...
1 զոհ, 4 վիրավոր․ Արմավիրում «Ford Fusion»-ը բախվել է հողաթմբին և, մոտ 100 մետր գլորվելով, գլխիվայր հայտնվել դաշտում
Այսօր՝ մայիսի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի...
Հրդեհ Փոքր Մանթաշ գյուղում
Մայիսի 27-ին` ժամը 22։46-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Ընկերոջ երեխայի կնունքի ժամանակ ալկոհոլի ազդեցության տակ խուլիգանություն է արել. հետո գնացել, բերել է զենքը եւ կրակել
Շարունակելով իր խուլիգանական գործողությունները՝ տղամարդը գնացել է իր բնակության վայր, ապա խնջույքի վայր վերադարձել ապօրինի ձեռք բերված...
Բերման ենթարկված բոլոր 285 քաղաքացիներն ազատ են արձակվել. ՆԳՆ
Երևանում և Հայաստանի այլ հատվածներում իրականացվող ակցիաների վայրերից...
Ամենաշատ