News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Օկուպացիոն ռեժիմը բարոյալքված է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ինչով է առանձնահատուկ Տավուշի շարժումն:

- Չկա քաղաքական առաջնորդություն:

- Շարժումը ցանցային ու տարերային է և չունի կազմակերպչական կենտրոն:

-Չկա կոնկրետ պահանջ, սակայն կոնկրետ պահանջը բոլորի համար հասկանալի է՝ օկուպացիոն ռեժիմը պետք է հեռանա:

Դրական ու բացասական կողմերը:

Դրական կողմ՝

-չկա կազմակերպչական կենտրոն, ուրեմը ռեժիմը և իր արտաքին հովանավորները չեն կարող որևէ մեկի վրա ազդել՝ ձերբակալել, պայմանավորվել, կոմպրոմատներ կիրառել,

- շարժման կիզակետում են հայտնվել երկու սրբազանները, որոնք չունեն քաղաքական նպատակներ, չեն պայքարում իշխանության համար, այսինքն չունեն անձնական ու կլանային մոտիվացիաներ:

-Կուսակցություններն ու կլանները հետին պլան են մղվել:

Բացասական կողմ

- չկա քաղաքական օրակարգ, սակայն գոնե այս փուլում դա դրական դեր է կատարում:

Հաջորդ քայլը պետք է լինի տարբեր ցանցային խմբերի կողմից կոորդինացիոն մարմին ստեղծելը, որը, բնականաբար, վերկուսակցական կլինի:

Կոչ՝ կուսակցությունները թող հեռու մնան, սակայն կուսակցականները, որպես անհատներ, ազատ է ինքնուրույն որոշելու իրենց մասնակցության չափը»։

Տպել
Ամենաշատ