News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կրեմլի մամուլի ծառայությունը, երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման առանցքային հարցերը և մտքերի հանգամանալից փոխանակում են անցկացնելու տարածաշրջանային արդի խնդիրների շուրջ։

Պուտինի և Ալիևի նախորդ դեմ առ դեմ հանդիպումը տեղի է ունեցել անցյալ տարվա հոկտեմբերին՝ Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում։ Ընթացիկ բանակցությունները տեղի կունենան Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։ Ապրիլի 17-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել էր, որ ռուսաստանցի խաղաղապահների դուրսբերումն այս տարածաշրջանից սկսվել է։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ