News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Ամասիայի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրեն Բյուրակն գյուղի քարհանքում վարձակալել է 3,9 հեկտար տարածք, սակայն արդյունահանում է իրականացնում վարձակալած տարածքից դուրս:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տեղեկութունը ստուգելու նպատակով ապրիլի 12-ին առավոտյան իրավապաները մեկնել են քարհանք: Վարձակալած 3,9 հեկտարից դուրս տարածքում հայտնաբերվել են թրթուրավոր էքսկավատոր, վերամբարձ ավտոկռունկ և մեծաբեկոր տուֆ քարով բարձած բեռնատար:

Առանց համապատասխան թույլտվության և պայմանագրի համայնքի սեփականութուն հանդիսացող գյուղնշանակության տարածքում ապօրինի արդյունահանմամբ պատճառված վնասի չափը պարզվում է:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

Անիի բաժնի քրեական հետախույզների՝ նմանատիպ տեղեկութունը ստացվեց ապրիլի 15-ին: Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը Հայկաձոր գյուղի հանքում վարձակալած մոտ 11 հեկտար տարածքից դուրս գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում նույնպես, առանց թույլտվության, իրականացրել է արդյունահանում:

Հարցմանն ի պատասխան` Անիի համայնքապետարանից հայտնել են, որ ընկերության վարձակալածից դուրս գտնվող տարածքը արոտավայրեր և վարելահողեր են: Ուսումնասիրմամբ պարզվել է, որ առանց գործառնական նշանակության փոփոխման ընկերությունը ապօրինի արդյունահանում է իրականացրել գյուղնշանակության հողատարածքներում:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին:

Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
1 զոհ, 4 վիրավոր․ Արմավիրում «Ford Fusion»-ը բախվել է հողաթմբին և, մոտ 100 մետր գլորվելով, գլխիվայր հայտնվել դաշտում
Այսօր՝ մայիսի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի...
Հրդեհ Փոքր Մանթաշ գյուղում
Մայիսի 27-ին` ժամը 22։46-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Ընկերոջ երեխայի կնունքի ժամանակ ալկոհոլի ազդեցության տակ խուլիգանություն է արել. հետո գնացել, բերել է զենքը եւ կրակել
Շարունակելով իր խուլիգանական գործողությունները՝ տղամարդը գնացել է իր բնակության վայր, ապա խնջույքի վայր վերադարձել ապօրինի ձեռք բերված...
Բերման ենթարկված բոլոր 285 քաղաքացիներն ազատ են արձակվել. ՆԳՆ
Երևանում և Հայաստանի այլ հատվածներում իրականացվող ակցիաների վայրերից...
Պապուա Նոր Գվինեայում սողանքի հետևանքով կարող է ավելի քան 2000 մարդ զոհված լինել
ՄԱԿ-ն անհետ կորածների թիվը գնահատում է 670՝ ելնելով այն փաստից, որ ավելի քան 150 տուն փլատակների տակ է...
Հորդառատ անձրևների պատճառով Մեծ Մանթաշում փլուզվել է 350 մետր գազատար
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն Արթիկ համայնքի ղեկավար Անան…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ