News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները, և դրա համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը: Նա պարզաբանել է, որ ՀԱՊԿ-ը ստեղծվել է «սառը պատերազմի» ավարտից հետո՝ ուրիշ աշխարհաքաղաքական պայմաններում։

Այվազյանը նշել է, որ, հաշվի առնելով նաև մեզ համար արտոնյալ պայմաններով ռազմատեխնիկական համագործակցությունը, ՀԱՊԿ-ը երկար ժամանակ զսպող դեր է կատարել։ Ըստ նրա՝ այս կամ այն կազմակերպության ներսում որոշումները պայմանավորված են տվյալ կազմակերպության կոնկրետ անդամների հետ երկկողմ հարաբերություններով:

«Այս հարաբերություններում սխալներ են թույլ տրվել: Դա միաժամանակ հանգեցրեց նրան, որ ՀԱՊԿ-ը սկսեց անարդյունավետ գործել»,- նշել է նախկին արտգործնախարարը և հավելել, որ «Սառը պատերազմից» հետո ստեղծված ստատուս քվոն փոխվել է: Այս առումով ՀԱՊԿ-ը պետք է փոփոխություններ կատարի և ապահովի իր աշխատունակությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ