News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

ԵՄ պատժամիջոցների հաջորդ՝ 14-րդ փաթեթը պետք է ներառի պատժամիջոցները շրջանցող ռուսական նավթ տեղափոխող տանկերների «ստվերային նավատորմի» դեմ քայլերը: Ըստ BBC-ի՝ Լյուքսեմբուրգում ԵՄ արտգործնախարարների հանդիպումից առաջ հայտարարել է Շվեդիայի արտգործնախարար Թոբիաս Բիլսթրյոմը։

Reuters-ը հայտնել է, որ պատժամիջոցների փաթեթի քննարկումը դեռ վաղ փուլում է և չի ընդունվի Լյուքսեմբուրգում անցկացվող հանդիպման ընթացքում։ Գնային սահմանափակումներ են գործում ռուսական նավթի և նավթամթերքների ներմուծման համար։ Ռուսաստանից խողովակաշարային գազը և հեղուկ գազը պատժամիջոցների չեն ենթարկվում:

Եվրահանձնաժողովի տվյալներով՝ «ստվերային նավատորմը» (shadow fleet) ներառում է անհայտ սեփականատերերին կամ կառույցներին պատկանող հին նավեր, որոնք, ըստ Forbes-ի, թաքցնում են շահառուներին և ներգրավված են պատժամիջոցային նավթի առևտուրում՝ օգտագործելով տարբեր զարտուղի եղանակներ։

Bloomberg-ն ավելի վաղ պնդել է, որ 2023 թվականին ծովով առաքվող ռուսական նավթը վաճառվել է սահմանված գնից բարձր՝ 60 դոլար մեկ բարելի դիմաց գներով: Պատժամիջոցները շրջանցելու համար օգտագործվում են տանկերներ, որոնք պաշտոնապես նավարկում են պատժամիջոցներին չմիացած երկրների դրոշներով, թեև իրականում պատկանում են ռուսական ընկերություններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ