News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Կայուն և երկարատև խաղաղությունը բոլորիս հնարավորություն կտա, որ մենք այդ միջոցները ծախսենք առնվազն ոչ այդ ծավալով և մնացած միջոցները ներդնենք մեր երկրների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը: Այս մասին բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ճիշտ է, այս տարի մենք մեկ անձին ընկնող համախառն ներքին արդյունքով բավական մեծ առաջընթաց ենք ունեցել, բայց մեր երկրում էլ, Ադրբեջանում էլ սոցիալական բազմաթիվ խնդիրներ կան: Եվ երբ հնարավոր լինի և երբ լինի խաղաղություն, դա հնարավորություն կտա, որ առաջինը՝ երկու երկրների կառավարություններն այդ ներդրումներն անեն սոցիալ-տնտեսական զարգացումների վրա, և երկրորդը՝ որպեսզի նաև ինչ-որ պահի մենք մտածենք ռեգիոնալ տնտեսական զարգացումների մասին:

Նաև  ռեգիոնալ տնտեսական զարգացումների համատեքստում է, որ մենք որդեգրել և ներդրել ենք «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որին հույս ունեմ՝ ծանոթ եք: Մեր մտքերի ընթացքն այդ ուղղությամբ է գնում: Նկատի ունեմ՝ մենք չենք պատրաստվում պատերազմի, մենք պատրաստվում ենք  խաղաղության, բայց մյուս կողմից էլ, քանի դեռ չունենք համոզմունք, որ  Հայաստանի Հանրապետությունը չի ենթարկվի հարձակման, մենք, բնականաբար, պետք է զարգացնենք մեր պաշտպանական կարողությունները:

Ընդ որում, ես ասել եմ, որ 29,743 քառ. կմ տարածքից անդին Հայաստանի Հանրապետությունը հավակնություններ չունի ոչ մի ուղղությամբ՝ ոչ հարավային, ոչ արևմտյան, ոչ հյուսիսային, ոչ արևելյան: Եվ մենք կարծում ենք, որ այս հենքի  վրա պետք է մեր ինքնիշխանությունը, անկախությունը կառուցենք և զարգացնենք»,- հայտարարել է Փաշինյանը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ