News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Ապազգային և ծնկած իշխանության դրդմամբ ժամանակը դավադիր ճակատագրական դերակատարման փուլ է թևակոխել՝ պետության, հասարակության և ժողովրդի խաթարված կյանքը վերջնականապես հանգուցալուծելու հստակ մտադրությամբ։ Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

«Անցյալի իրադարձությունները, կուտակված դժգոհությունները, հիասթափությունները և կորուստները ակնհայտորեն թողել են խորը հետքեր, որոնք իրենց ծանրության տակ խեղդամահ են անում այսօրվա վիճակի օրհասականությունն ընկալելու հանրային խելամտությունը:

Իրավիճակն այնպիսին է, որ միասնության և համերաշխության կոչերը դարձել են դատարկ արտահայտություններ՝ վկայելով ժողովրդի մոտ միայնության և անվստահության զգացումների ֆոնին հանրային մոբիլիզացիայի և ակտիվ դիմադրություն կազմակերպելու անհնարինության մասին:

Սեփական անձի հետ առճակատումը անմիաբանության և ընդհանուր արժեքների կորստի է հանգեցրել, իսկ ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ են գործողություններ, կոնկրետ քայլեր և համատեղ ջանքեր։

Հարկ է հիշել, որ փոփոխությունը սկսվում է յուրաքանչյուր անհատից: Ուստի, քաղաքական դերակատարներին համախմբվելու պահանջ ներկայացնելու հետ մեկտեղ, կարևոր է, որ յուրաքանչյուր անձ սկսի իրենից և օրինակ ծառայի ուրիշների համար:

Եկել է ոտքի կանգնելու ժամանակը»։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ