News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` 36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով ուշագրավ զարգացումներ են տեղի ունեցել:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն` իրավապահների տեսադաշտում է հայտնվել մի դատավոր։ Մասնավորապես` ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին։

Դատավորի շուրջ ստեղծված իրավիճակի առիթով դիմեցինք ԲԴԽ, որտեղից, ի պատասխան, չմեկնաբանեցին, եւ հորդորեցին դիմել իրավապահներին, քանի որ հարցը նրանց տիրույթում է:

Իսկ ահա, նախաքննական մարմնից մեզ հայտնեցին, որ հարցաքննված անձանց վերաբերյալ տեղեկությունը հրապարակման ենթակա չէ։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել էր, որ ապրիլի 10-ին «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենային, եւ ժամը 07:15-ից մինչեւ 07:20-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մայրաքաղաքային փողոցի դիմաց արհեստական խոչընդոտ ստեղծելով՝ մեքենայի դիմացի աջ դռան պատուհանից զենքի գործադրման սպառնալիքով կանգնեցրել են նշված ավտոմեքենան:

Կանգնեցնելուց հետո ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք, ԱԱԾ աշխատակիցների համազգեստին նմանվող համազգեստով եւ դիմակավորված, դուրս գալով ավտոմեքենայից՝ ներկայացել են իբրեւ ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ, եւ ավտոմեքենայում գտնվող 3 անձի նկատմամբ զենքի կիրառմամբ բռնություն գործադրելով՝ նրանց դուրս են բերել ավտոմեքենայից, թմրամիջոց ու այլ արգելված իրեր փնտրելու եւ նրանց ձերբակալելու պատրվակով ձեռքերին անցկացրել են ձեռնաշղթաներ, ապա ավտոմեքենայից հափշտակելով առանձնապես խոշոր չափի՝ 36 կգ քաշով 999 հարգի ոսկյա ձուլակտորները եւ 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի պարունակությամբ պայուսակները, հիշյալ անձանց նկատմամբ բռնություն գործադրելով, նստեցրել են նույն ավտոմեքենան, դիմացի դռնից արցունքաբեր գազ փչելով ավտոմեքենայի մեջ՝ «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Ա․Ս․–ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 252-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով, 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 12 անձի նկատմամբ, որոնցից 5–ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 3-ի նկատմամբ՝ այլ խափանման միջոցներ, 4 անձի ձերբակալելու որոշում է կայացվել եւ ոստիկանությանը տրվել է նրանց հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն։

Ի դեպ, գրել էինք, որ քրեական վարույթով իրավապահների տեսադաշտում է հայտնվել նաեւ «օրենքով գողի» փեսան»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իշխան Գևորգյանն ու մյուսներն ազատ են արձակվել
ՔԿ-ից ասացին՝ ունեցել են ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու հիմնավոր կասկած։ Սակայն անձնական...
«Փաստ». Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ
Մինչդեռ վերլուծությունները ցույց են տալիս, որ մեր երկրի տարածքի վայրի բուսականության և մշակովի բույսերի...
«Փաստ». Ինչի՞ համար է պայքարը. որ բացառվեն «գիշերային կապիտուլյացիաները»
«Դիվանագետների համահայկական խորհուրդը», որի կազմում փորձառու դիվանագետներ են, ՀՀ դիվանագիտական...
«Հրապարակ». Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել
Թե ինչու են իշխանականներն այս խառնակ ժամանակներում կրթական թեմաներ քննարկում եւ պետության մասին...
«Փաստ». Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին
Ուստի, Նիկոլ Փաշինյանին պետք է մոբիլիզացնել այլ սատելիտների: Առաջինն այդ «բեռն» իրենց ուսերին են վերցրել...
«Ժողովուրդ». ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին
Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Տավուշի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ