News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Վերջին 24 ժամվա ընթացքում Թայվանի տարածքում գրանցվել է առնվազն 218 երկրաշարժ և հետցնցում։ Այս մասին են վկայում ՏԱՍՍ-ի հաշվարկները՝ հիմնված կղզու կենտրոնական օդերևութաբանական վարչության տվյալների վրա։

5,5 մագնիտուդով առաջին ցնցումները գրանցվել են երկուշաբթի երեկոյան՝ տեղական ժամանակով 17:08-ին: Այդ ժամանակից ի վեր Թայվանի տարածքում ժամում մի քանի երկրաշարժ է գրանցվել, որոնցից երկու ամենահզորների ուժգնությունը հասել է 6,0 և 6,3 բալ:

Իշխանությունները դեռևս չեն հայտնել խոշոր վնասների մասին:

Ապրիլի 3-ին Թայվանում տեղի ունեցավ վերջին 25 տարվա ամենաուժեղ երկրաշարժը։ 7,2 մագնիտուդով ցնցումները Հուալիեն կոմսությունում զգացվել են ամբողջ Թայվանում։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 16 մարդ, եւս 1155-ը՝ վիրավորվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինաստանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել
Չինաստանի սեյսմոլոգիական ցանցի կենտրոնի (CENC) տվյալներով...
Ադրբեջանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
Նշվում է, որ նշված տարածքում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել...
Իրանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել, կա երկու տուժած
4,6 մագնիտուդով առաջին երկրաշարժը տեղի է ունեցել շաբաթ օրը Թեհրանի տեղական ժամանակով 13:56-ին Ֆարս նահանգի Ահել շրջանում...
Երկրաշարժ Ադրբեջանի Լենքորան քաղաքից 17 կմ հյուսիս. Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում` 4 բալ ուժգնությամբ
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը…
Թայվանի մոտակայքում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է հյուսիսային ...
Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս երկրաշարժ է գրանցվել
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությու…
Ամենաշատ